ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դևիդ Բեքհեմը վերադառնում է Մադրիդի «Ռեալ»

Դևիդ Բեքհեմը վերադառնում է Մադրիդի «Ռեալ»
25.10.2016 | 21:45

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրավիրել է Դևիդ Բեքհեմին՝ իբրև դեսպան։ Նրա գլխավոր խնդիրն «Արքայական ակումբի» բրենդի տարածումն է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ Բեքհեմը ժամանակին խաղացել է։

Գտնվելով ԱՄՆ-ում՝ նա արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է Մայամիում սեփական ֆուտբոլային ակումբի կառավարմամբ, վերջերս իշխանություններից նաև հողատարածք է ստացել՝ մարզադաշտ կառուցելու համար։ 41-ամյա Դևիդ Բեքհեմը «Ռեալում» խաղացել է 2003-2007-ին՝ 155 խաղում խփել է 20 գոլ։

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ